Բացել լրահոսը Փակել լրահոսը
l-33x0wh-1854x1080z-0.4241
A A
Քաղաքականություն

Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների հավանությունը Հայաստանին․ Ֆիդան

Թուրքիան ակնկալում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրում՝ հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Հաքան Ֆիդանը: Հայտնում է 1lurer.am-ը։

«Հարավային Կովկասում խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել։ Սա հնարավորություն է ոչ միայն տարածաշրջանային երկրների համար, այլև միջազգային տրանսպորտային հանգույցների ապաշրջափակման համատեքստում, ոչ միայն թյուրքական աշխարհի, այլև համաշխարհային անվտանգության համար։ Հուսով ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմամբ գործընթացը շուտով կավարտվի»,- ասել է Ֆիդանը Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստում իր ելույթում։

Նրա խոսքով՝ Անկարային չի բավարարում արևմտյան մի շարք երկրների դիրքորոշումը, որոնք հավանություն են տալիս Հայաստանին և «անտեսում են Ադրբեջանի մտահոգությունները»։ Ֆիդանը վերահաստատել է՝ Թուրքիան խրախուսում է Ադրբեջանի դիրքորոշումը խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում։