Բացել լրահոսը Փակել լրահոսը
ՄԱԿ ԱԽ
A A
Քաղաքականություն

Վաղը` հուլիսի 9–ին, կկայանա Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ

Վաղը` հուլիսի 9–ին, կկայանա Ուկրաինայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը։ 

«Ուկրաինան այժմ նախաձեռնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ գումարել՝ կապված քաղաքացիական ենթակառուցվածքների, այդ թվում՝ մանկական հիվանդանոցի վրա ռուսական հարձակման հետ»,- ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ուկրաինական իշխանությունների հայտարարությունները քաղաքացիական օբյեկտներին ՌԴ կողմից իբր կանխամտածված հրթիռային հարված հասցնելու մասին իրականությանը չեն համապատասխանում:

Այսօր՝ հուլիսի 8-ին, ժամը 09:40-ի սահմանում ռուսական կողմը հրթիռային հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի շարք շրջաններին։ Կա 30 զոհ և 130 վիրավոր։

Զանգվածային հրթիռային հարձակման ժամանակ Ռուսաստանի Դաշնությունն Ուկրաինայի ուղղությամբ արձակել է տարբեր տեսակի 38 հրթիռ, որից 30-ը ոչնչացվել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության կողմից։