Բացել լրահոսը Փակել լրահոսը
լավագույնները-մրցույթ-01
A A
Պաշտոնական

Փոփոխություններ «Տարվա լավագույնները» մրցույթի անցկացման կարգում

ԿԳՄՍ նախարարությունը շրջանառել է նախարարի հրամանի նախագիծ՝ «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերի, դրանց պահանջների և անցկացման ընթացակարգի փոփոխության վերաբերյալ:

Ներկայում գործող կարգավորմամբ սահմանված է «Տարվա լավագույնները» մրցույթի 6 անվանակարգ, որոնք վերանայվել և լրամշակվել են: Սահմանվել են նաև անվանակարգեր տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ տրամադրող կենտրոնների (կամ պետության կողմից պատվիրակված մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունների) մասնագետների համար:

  1. Փոխվել է նաև «Տարվա լավագույնների» ընտրության տրամաբանությունը. Նախարարության ձևավորված հանձնաժողովի կողմից ընտրվում են յուրաքանչյուր անվանակարգի լավագույնները: Հստակ սահմանվել է, որ յուրաքանչյուր անվանակարգում «Տարվա լավագույնները» ընտրվելու են ամսվա լավագույն հայտերից: Սեպտեմբեր-հունիս ամիսների լավագույնները կմասնակցեն «Տարվա լավագույնները» մրցանակաբաշխությանը՝ արդեն իսկ ներկայացրած հայտերով:
  2. Հստակ սահմանվել են նաև հայտերի գնահատման չափանիշները և ընթացակարգը: Փոփոխության արդյունքում ակնկալվում է մոտիվացնել սահմանված անվանակարգերում գործունեություն ծավալող մասնագետներին, նպաստել նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, ակտիվացնել նորարարական մոտեցումները, ինչպես նաև քայլեր ձեռնարկել լավագույն փորձի հանրայնացման և տարածման ուղղությամբ:

 

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ