A
A
ԿԲ-ն համաձայնություն է տվել «Արդշինբանկ»-ի կողմից «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ»-ի բաժնետոմսերի ձեռքբերման գործարքին
Աջակցիր «Ա1+»-ինՀայաստանի կենտրոնական բանկի խորհուրդն օգոստոսի 27-ի նիստում նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 և ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը:
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կենտրոնական բանկը։
Խորհուրդը հաստատել է նաև «Դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը (3-րդ եռամսյակ 2023 թվական – 2-րդ եռամսյակ 2024 թվական)»: