A
A
Երևանը դեռ Բաքվից չի ստացել խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ առաջարկի պատասխանը. ԱԳՆ խոսնակ
Աջակցիր «Ա1+»-ինԽաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ օգոստոսի վերջին Երևանի փոխանցած առաջարկին (պայմանագրի նախագծի 10-րդ խմբագրություն) Ադրբեջանի կողմից պատասխան առաջարկ դեռևս չի ստացվել, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
Հունիսի 26-ին հայկական կողմը հայտնել էր պայմանագրի առաջարկների 10-րդ փաթեթի ստացման մասին։
Այսօր հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետն Ադրբեջանի նախագահին առաջարկել է, որ արտաքին գործերի նախարարները երկօրյա հանդիպում ունենան, համաձայնեցնեն խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված մեկ-երկու հոդվածները, ապա երկրների առաջնորդները նախքան Բաքվում կայանալիք COP-29-ը ստորագրեն պայմանագիրը։ Ադրբեջանը դեռևս չի արձագանքել։