Բացել լրահոսը Փակել լրահոսը
463380905_524614647201309_5103774800336768550_n
A A
Պաշտոնական

Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

Հոկտեմբերի 24-ին, ժամը 14:16-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջերմուկի խաչմերուկից Վայք քաղաք տանող հատվածի 1-ին կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ կցորդիչով բեռնատարը կողաշրջվել է:
 
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 146-րդ կմ-ին «Mercedes-Benz» մակնիշի կցորդիչով բեռնատարը (վարորդ` Ռ. Կ., ծնված 1980թ, բեռնված արևային վահանակներով՝ մոտ 28 տոննա) կողաշրջվել է. ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ավտոմեքենան հոսանքազրկվել է տեղի ուժերով:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհի լվացման աշխատանքներ։ Ավտոմեքենան ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։