Zenbook S 14. ASUS-ի ամենաթեթև պրեմիում դասի նոթբուքը
Աջակցիր «Ա1+»-ին2024 թվականին անանհնար է պատկերացնել մի սարք, որը չի աջակցում AI հավելվածներին։ Արտադրողները մշտապես թարմացնում են նոթբուքերը՝ արհեստական բանականության դարաշրջանի բոլոր պահանջներին համապատասխանելու նապատակով։
Այսօր ներկայացնում ենք ASUS ապրանքանիշի այսպիսի պրոդուկտներիից մեկը՝ Zenbook S 14-ը (UX5406): Սա պարզապես թեթև և բարակ նոթբուք չէ, այն համատեղում է ինչպես էլեգանտ դիզայնը, այնպես էլ Intel-ի նոր պրոցեսորի հզորությունը: Կոմպակտ սարքը ոչ միայն կարող է կատարել ցանկացած գրասենյակային առաջադրանք և աշխատել մեդիա բովանդակության հետ, այլև աջակցում է AI հավելվածներին:
Այս հոդվածում կանդրադառնանք Zenbook S շարքի այս պրեմիում նոթբուքի բնութագրերին և առավելություններին:
Արտաքին տեսքը
ASUS-ի ինժեներները փորձել են համատեղել գեղեցկությունն ու ֆունկցիոնալությունը մինիմալիստական կորպուսում․ կափարիչն ունի ալյումինի օքսիդի կերամիկական ծածկույթ: Այս նյութի շնորհիվ նոթբուքը դիմացկուն է, երկար ժամանակ չի մաշվում և դրա վրա չեն մնում մատնահետքերը։ Առկա գույները՝ Zumaia Grey-ը և Scandinavian White-ն են, որոնք ստեղծելիս արտադրողները ոգեշնչվել են բնական լանդշաֆտից:
Բնականաբար, նոթբուքը պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլ նաև ֆունկցիոնալ։ Այս սարքը նախատեսված է ցանկացած միջավայրում արդյունավետ աշխատելու համար: Ընդամենը 1,1 սմ հաստությամբ և 1,2 կգ քաշով սարքն իդեալական է ճանապարհորդության ժամանակ աշխատելու սիրահարների համար:
Միևնույն ժամանակ, այն ունի բարձրորակ հետին լուսավորված մեմբրանային ստեղնաշար և, նույնիսկ այսքան փոքր չափսերի պարագայում, ընդլայնված թաչփադ։ Ավելին, օգտագործելով բազմաշերտ թաչփադը, կարող եք կարգավորել ձայնը, էկրանի պայծառությունը և տեսանյութերի առաջ և հետ տալը։
Մյուս հատկանիշները նույնպես չեն զիջում չափսերով ավելի մեծ նոթբուքերին: Zenbook S 14 հագեցած է մի շարք պորտերով: Ձախ կողմում տեղադրված են երկու USB-C պորտեր՝ Thunderbolt 4-ի աջակցությամբ, ինչը թույլ է տալիս տվյալներ փոխանցել մինչև 40 Գբիտ/վ արագությամբ, միացնել արտաքին էկրաններ և լիցքավորել սարքը Power Delivery-ի միջոցով: Կա նաև HDMI 2.1 պորտ՝ բարձր կետայնությունով մոնիտորների միացման համար։ Մյուս կողմից առկա է նաև ունիվերսալ USB-A 3.2 Gen 2-ը, որը նախատեսված է արտաքին սարքերը միացնելու համար:
Անթերի պատկեր
ASUS Lumina OLED էկրանը պատասխանատու է Zenbook S 14 (UX5406) իրատեսական և պայծառ պատկերի համար։ Այս դիսփլեյի հատկանիշների շնորհիվ պատկերը վերածվում է արվեստի գործի։ Եկեք տեսնենք, թե որ բնութագրերի շնորհիվ օգտատերերը ստանում են նման պատկերի որակ:
Նախ, 14 դյույմանոց 3K էկրանն ապահովում է կինոթատրոնին հատուկ գունային ճշգրտություն՝ ծածկելով DCI-P3 գունային տարածության 100%-ը: Սա նշանակում է, որ յուրաքանչյուր երանգ հարուստ տեսք ունի, իսկ սևի երանգները իսկապես սև են VESA DisplayHDR 500 True Black կոնտրաստի շնորհիվ: Անկախ էկրանի պայծառությունից, գույները մնում են ճշգրիտ:
Դիսփլեյը նաև անվտանգ է աչքերի համար. TUV Rheinland և SGS հավաստագրերը հավաստիացնում եմ, որ այն նվազեցնում է կապույտ լույսը 70%-ով՝ LCD էկրանների հետ համեմատ: Դինամիկ տեսարանների դիտումը առավել հաճելի է 0,2 մվ արձագանքման ժամանակի և 120 Հց թարմացման արագության շնորհիվ, իսկ թարթման բացակայությունը նվազեցնում է աչքերի լարվածությունը երկարատև օգտագործման ժամանակ:
Բացի դրանից, այս էկրանով մենք ստանում ենք պայծառության և գունային ջերմաստիճանի խելացի կարգավորումներ, HDR բովանդակության աջակցություն և անհավատալի դետալիզացիա:
Զարմանալի արտադրողականություն բարակ կորպուսում
Zenbook S 14-ն (UX5406)-ն առաջարկում է արտադրողականության և արդյունավետության հզոր համադրություն Intel Core Ultra 7 և Core Ultra 5 (Lunar Lake) պրոցեսորների հետ: Այս էնեգախնայող առաջադեմ պրոցեսորները ոչ միայն ապահովում են տպավորիչ արագություն, այլև ունեն ներկառուցված AI արագացուցիչ: Intel Arc նեյրոնային պրոցեսորը գեներացնում է 120 TOPS-ից 47-ը: Այն մշակում է AI ալգորիթմները անմիջապես սարքի վրա՝ առանց ամպային ծառայությունների և օգնում է երկարացնել նոթբուքի մարտկոցի կյանքը:
LPDDR5X-8533 օպերատիվ հիշողությունը համակցված է պրոցեսորի հետ մեկ մոդուլում, ինչը նվազագույնի է հասցնում հետաձգումը և մեծացնում տվյալների փոխանցման արագությունը: Մինչև 1 ՏԲ SSD պահեստի հետ միասին Zenbook S 14-ն ապահովում է արագ պահեստավորում և մեծ քանակությամբ տվյալների հասանելիություն: Օպերատիվ հիշողության ծավալը տատանվում է 16-ից 32 ԳԲ (կախված կոնֆիգուրացիայից):
Նոթբուքը նաև համալրված է WiFi 7 մոդուլով, որն ապահովում է արագության մի քանի անգամ բարձրացում՝ նախկին ստանդարտների հետ համեմատ․ սա ևս մեկ առավելություն է գրասենյակից դուրս աշխատողների համար:
AI դարաշրջանի նոթբուք
Ժամանակակից օգտատերերի համար Zenbook S 14-ը լիարժեք օգնական է, որը կարող է հեշտացնել ձեր գործը AI-ի աջակցության շնորհիվ, ներառյալ ASUS-ի ներկառուցված AI հավելվածները:
StoryCube
Այս հավելվածներից մեկը StoryCube մեդիա պատկերասրահն է, որն օգնում է ձեզ կառավարել մուլտիմեդիան, գտնել անհրաժեշտ ֆայլերը, բաշխել դրանք ըստ թեմաների և թեգերի, արտահանել և ներմուծել բովանդակությունը:
ASUS AI Noise Cancelation
Աղմուկի խելացի չեղարկումն օգնում է բարելավել ձայնի որակը տեսակոնֆերանսների ժամանակ: AI հավելվածը վերացնում է ֆոնային աղմուկը, որպեսզի օգտատերերին ոչ մի բան չխանգարի զանգերի և տեսակոնֆերանսների ժամանակ, հատկապես գրասենյակից դուրս:
ASUS AiSense տեսախցիկ
AI-ն օգտագործող խելացի տեսախցիկը հոգ է տանում օգտատերերի անվտանգության մասին: Միանում է էկրանի ադապտիվ խավարումը, և տեսախցիկը նաև հետևում է ձեր հայացքին՝ ավտոմատ կերպով արգելափակելով էկրանը, եթե այլ կողմ եք նայում: Տեսախցիկը հագեցած է աղմուկի նվազեցման և շտկման 3D գործառույթով, որը բարելավում է տեսանյութի որակը ցանկացած լուսավորության դեպքում՝ անկախ նրանից, թե դուք աշխատում եք օդանավակայանում, քովորքինգում, թե փողոցում:
Հատկանշական է Copilot ստեղը, որն ակնթարթորեն «կանչում է» Microsoft-ի AI օգնականին, որպեսզի այն լուծի տարբեր խնդիրներ, փնտրի տեղեկատվություն և նույնիսկ օգնիի ստեղծագործական նախագծերում:
Մինչև Copilot+ PC օպերացիոն համակարգի ապագա թարմացմացումից հետո օգտատերերը մուտք կունենան Recall խելացի որոնմանը, ենթագրերի ավտոմատ թարգմանությանը և այլ առաջադեմ AI հնարավորություններին:
Որքա՞ն է աշխատում մեկ լիցքավորումով
Եթե նոթբուքը դիտարկում ենք որպես ցանկացած պայմաններում աշխատելու համար ամենալավ գործիքը, ապա պետք է նշել մարտկոցի աշխատանքը: Այս սարքով արտադրողները գերազանցեցին բոլոր ակնկալիքները՝ մինչև 27 ժամ առանց վերալիցքավորման 72 Վտ-ժ մարտկոցի շնորհիվ:
Այսպիսով, 65 Վտ արագ լիցքավորման շնորհիվ կարող եք արագ լիցքավորել ձեր նոթբուքը 0-ից մինչև 60% ընդամենը 49 րոպեում: Ավելին, Zenbook S 14-ն աջակցում է սմարթֆոնների լիցքավորմանը՝ դարձնելով այն ավելի ունիվերսալ: Մարտկոցի ժամկետը նույնպես հասել է մինչև 1200 ցիկլ՝ ավելացնելով դրա երկարակեցությունը:
Ուլտրաբարակ խելացի օգնական
ASUS Zenbook S 14-ը համատեղում է հզորությունն ու նրբագեղ դիզայնը թեթև և կոմպակտ կորպուսում: Նոթբուքը համալրված է նորագույն Intel Core Ultra պրոցեսորով, որն աջակցում է նեյրոնային հաշվարկներին և ապահովում է արհեստական բանականության հավելվածների արդյունավետ աշխատանքը, ինչպես նաև բարձրորակ էկրանով՝ պայծառ ու հստակ պատկերների համար:
Թեթև և բարակ սարքը հեշտությամբ տեղավորվում է ուսապարկի կամ պայուսակի մեջ՝ թույլ տալով աշխատել ցանկացած վայրում՝ սրճարանից մինչև ինքնաթիռ: Միևնույն ժամանակ այն կարող է աշխատել մեծ ծավալի տվյալների հետ առանց գերտաքացման: Առաջադեմ AI գործառույթների շնորհիվ, ինչպիսիք են աղմուկի խելացի չեղարկումը և արագ լիցքավորումը, Zenbook S14-ը կատարյալ է հեռավար աշխատանքի համար: