A
A
Ընտանիքի 7 անդամ թունավորվել են շմոլ գազից․ նրանք տեղափոխվել են ԲԿ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր` դեկտեմբերի 20-ին, ժամը 18:55-ի սահմաններում շմոլ գազի թունավորումով Սպիտակի բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ, որոնցից 3-ը` անչափահաս, հայտնում են Սպիտակի ԲԿ-ից։
Ըստ տուժածների` նրանք թունավորվել են շմոլ գազից(բենզինային գեներատորի թերայրման հետեւանքով):
Չափահաս 4 տուժածների վիճակը գնահատվում է միջին ծանրության, երեխաներինը` բավարար:
Շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն, նրանց կյանքին այլեւս վտանգ չի սպառնում: