A
A
Արգելափակումից դուրս է բերվել 8 ավտոմեքենա
Աջակցիր «Ա1+»-ինՀունվարի 25-26-ը ՆԳՆ ՓԾ Շիրակի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։
Մասնավորապես՝ Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Աբովյան, Մարալիկ քաղաքներում, Տրետուք, Դդմաշեն գյուղերում և Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհին:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 8 ավտոմեքենա և 20 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։