Բացել լրահոսը Փակել լրահոսը
Վահե Գրիգորյան Vahe Grigoryan
A A
Հասարակություն

Վահե Գրիգորյանն ընտրվել է ՄԻԵԴ-ի դատավոր

Այսօր ԵԽԽՎ-ն ընտրել է ՄԻԵԴ դատավորների Հայաստանից, Անդորրայից և Սլովենիայից: Այս մասին հայտնում է Հանրային հեռուստաընկերությունը։

Երկրները ներպետական մրցույթի արդյունքների հիման վրա Եվրոպայի խորհրդին էին ներկայացրել երեքական թեկնածուի: Քվեարկության արդյունքում ամեն երկրից ընտրվել է մեկ դատավոր:

Հայաստանը առաջադրել էր Վահե Գրիգորյանի, Նորա Կարապետյանի և Աննա Մարգարյանի թեկնածությունները: Ձայների մեծամասնությունը ստացել է Վահե Գրիգորյանը: Նա ՄԻԵԴ-ում որպես դատավոր կպաշտոնավարի 9 տարի: