Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր Հարցազրույց Քաղաքականություն

Նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայնությունը Ռուսաստանի հետ ձեռք էր բերվել մինչև պատերազմը․ Ա․ Ղուկասյան (տեսանյութ)

«Իմ կարծիքով՝ Ադրբեջանի համար սպառվեց Խաղաղության պայմանագրի ստորագրումը մերժելու հնարավորությունը։ Մեր տարածաշրջանը կանգնել է մեծ փոփոխությունների առաջ, և այդ փոփոխությունների շրջանակում արդեն խուսափելու քաղաքականությունն անհնար է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրիաս Ղուկասյանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի այն հայտարարություններին, թե Խաղաղության պայմանագրի բոլոր կետերն արդեն համաձայնեցրել են։

Հիշեցնում է, որ ընդամենը մի քանի օր առաջ Եվրոպական խորհրդարանն ընդունեց Ադրբեջանում հայ ռազմագերիների վերաբերյալ քննադատական բանաձևը, որով նաև Եվրոպական հանձնաժողովից պահանջում էր Ադրբեջանի կողմից Արցախում էթնիկ զտումների պատճառով դիմել Միջազգային քրեական դատարան։

Եվ Ա․Ղուկասյանի ներկայացմամբ՝ աշխարհաքաղաքական այս զարգացումների շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանին «հաջողվում է իր վրայից հանել Արցախի խնդիրը»։

«Կարծես թե ԵՄ-ն փորձում է այդ խնդիրը վերցնել իր ձեռքը»,- ասում է նա։

Ա․Ղուկասյանը նաև տպավորիչ է համարում այն իրողությունը, որ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆը Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո միանգամից մեկնեց Բաքու։

«Նա ինչ-որ պահանջներ էր բերել ոչ միայն Պուտինին, այլև բաներ ուներ փոխանցելու Ալիևին։ Այս բոլոր հարցերը փոխկապակցված են։ Եվ դրան զուգահեռ լսեցինք Խաղաղության պայմանագրի մասին այդ հայտարարությունը»,- ասաց Ա․Ղուկասյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։