Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականից. Ջոն վան՛տ Սխիպ (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՀրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է հավաքականից՝ թիմային շահերը վեր չդասելու պատճառով
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի մարզիչ Ջոն վան՛տ Սխիպը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը հեռացվել է թիմից։
Մարզչի խոսքով, Ռանոսը հարցրել է՝ արդյոք խաղալու է մեկնարկային կազմում, և ստացելով բացասական պատասխան՝ հայտնել է, որ այլևս չի ցանկանում մնալ հավաքականում։
«Իմ կարիերայում նման բան չեմ տեսել։ Ոչ մի խաղացող չպետք է իրեն վեր դասի թիմային շահերից», – հայտարարել է մարզիչը։
Վաղը Թբիլիսիում կկայանա ՈւԵՖԱ Ազգերի լիգայի անցումային փլեյօֆի Վրաստան-Հայաստան պատասխան հանդիպումը, որի առաջին խաղում Երևանում վրացիները հաղթել էին 3։0 հաշվով։
Հավաքականի կիսապաշտպան Արթուր Սերոբյանը վստահեցրել է, որ թիմը պայքարելու է մինչև վերջ՝ լավագույն արդյունքի հասնելու համար։
Թբիլիսիի «Դինամո Արենա»-ն կհյուրընկալի շուրջ 55,000 հանդիսատես։ Հայ երկրպագուների համար հատկացվել են երկու սեկտոր։