Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Պաշտոնական

Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքներին մասնակցած պահեստազորայինների հետ

Մարտի 29-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքների մասնակցած պահեստազորայինների հետ։
 
ԶՈՒ ԳՇ պետը շնորհակալություն է հայտնել զորահավաքային գործընթացում ներգրավված պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար։ Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։
 
Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը նաև պատասխանել է հավաքի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով և արժեքավոր նվերներով։