
Այսօր, Կինոյի տանը, կսպասենք
Աջակցիր «Ա1+»-ինՀարգելի բարեկամ,
Ապրիլի 11-ին՝ ժամը 19:00-ին, Կինոյի տանը, սիրով հրավիրում ենք Ձեզ նշելու կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի 87-ամյակը։ Երեկոյի ընթացքում՝
-
Դիտելու ենք Մարտին Վարդազարյանին նվիրված ֆիլմը,
-
Ճանաչելու նրա կյանքն ու ստեղծագործությունը,
-
Ձեռք բերելու նոր տպավորություններ և հիշողություններ։
Մուտքն ազատ է։
Մարտին Վարդազարյան․ Քաղաքի սրտում, մեր կողքին
Յուրաքանչյուր քաղաք ունի իր հպարտությունը՝ ճարտարապետությունը, հուշարձանները, մարդիկ։ Ոմանք դառնում են քաղաքի խորհրդանիշը՝ ձուլվելով նրա ներդաշնակության մեջ և դառնալով մեր առօրյայի անբաժանելի մասը։ Մենք անցնում ենք նրանց կողքով, երբեմն չնկատելով, բայց հանկարծ մեզ ավելի ջերմ ու հարմարավետ է թվում այս մեծ քաղաքում։
«Ա1+» հեռուստաընկերությունը պատրաստել է ֆիլմ-դիմանկար՝ նվիրված Երևանի պատվավոր քաղաքացի, կոմպոզիտոր, արվեստի վաստակավոր գործիչ Մարտին Վարդազարյանին։
Մարտին Վարդազարյանը՝ մեզ համար պարզապես Բուլիկը, այն մարդն է, որին ճանաչում են բոլորը։ Նա հնչում է մեր քաղաքում, մեր հիշողություններում, մեր երաժշտության մեջ։
Հուսով ենք՝ կվայելեք մեր հետ միասին այս հատուկ երեկոն։
Հարգանքով՝
«Ա1+» հեռուստաընկերություն