Բացել լրահոսը Փակել լրահոսը
Arm (1)
A A
Պաշտոնական

Հրդեհ ավտոմեքենայում․ վարորդը հոսպիտալացվել է

Ապրիլի 16-ին, ժամը 18:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցում այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց փողոցի թիվ 87/2 հասցեի մոտակայքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։59-ին, մարվել՝ 19։04-ին։ Այրվել են «Opel» մակնիշի ավտոմեքենայի սրահը և շարժիչի հատվածը՝ մասամբ․ վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։