Բացել լրահոսը Փակել լրահոսը
Հռոմի ՊԱՊ
A A
Հասարակություն

Մահացել է Հռոմի պապը (տեսանյութ)

Կյանքից հեռացել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը։

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 88 տարեկան էր։

Պոնտիֆիկոսը հիվանդանոցից դուրս է գրվել դեռ մեկ ամիս առաջ՝ մարտի 23-ին, թոքաբորբից բուժում անցնելուց հետո։ Մահվան նախորդ օրը՝ կիրակի օրը, Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբից շնորհավորել է կաթոլիկներին Սուրբ Զատիկի առթիվ։

Ֆրանցիսկոսը (այն ժամանակ՝ Խորխե Մարիո Բերգոլիոն) Հռոմի պապ ընտրվեց 2013 թվականի մարտին՝ դառնալով Նոր Աշխարհի առաջին պապը (ծնված Արգենտինայում) և առաջին պապը Եվրոպայից դուրս՝ ավելի քան 1200 տարվա ընթացքում։