Բացել լրահոսը Փակել լրահոսը
601874101_1200661482255219_524495376414089054_n
A A
Պաշտոնական

2027-ի հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը

Շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են․

2027 թվականի հունվարի 1-ից Հայաստանում կկրճատվի մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի գործածությունը։
Արգելվելու է`
 
❌ պոլիէթիլենային պարկերի և տոպրակների առկայությունը՝ բացառությամբ կշռափաթեթավորման համար օգտագործվող պարկերի և երկրորդային հումքից արտադրված աղբի համար նախատեսված պարկերի,
❌ պլաստիկից կամ փրփրապլաստից պատրաստված մեկանգամյա օգտագործման տարաների և սպասքի (ափսեներ, բաժակներ, գդալներ, պատառաքաղներ, դանակներ, ըմպելու և խառնելու համար նախատեսված ձողիկներ) առկայությունը ,
 
Այլընտրանք՝
✅ թղթից, կտորից և այլընտրանքային նյութերից պատրաստված բազմակի օգտագործման տոպրակներ,
✅թղթից և փայտանյութից պատրաստված սպասք,
✅ թղթից կամ փայլաթիթեղից պատրաստված տարաներ:
♻️ Ձեր ընտրությունը մեծ ազդեցություն ունի։ Փոխարինեք պլաստիկը՝ պահպանելով բնությունը։