Բացել լրահոսը Փակել լրահոսը
photo_2025-12-26_19-45-43
A A
Պաշտոնական

Մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում

Դեկտեմբերի 26-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Արարատի, Վայքի, Սիսիանի, Մեղրիի, Գորիսի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Այդ մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից։

Սարավան-Զանգեր կոչվող հատվածում մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր։

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։