Բացել լրահոսը Փակել լրահոսը
դատարան
A A
Քաղաքականություն

Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի գործով դատավորը հայտնի է

 «Իմնեմնիմի» փոդքասթի վարողներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին:

Այս մասին տեղեկանում ենք Դատալեքսից: Հիշեցնենք, որ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը կալանավորվել էին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած հաղորդման հիման վրա:

Նրանք երկուսն էլ կալանավորված են այս տարվա նոյեմբերի 14-ից կալանավորված են խուլիգանության հոդվածով: Ինչպես ավելի վաղ հայտնել էր նրանց պաշտպաններից Արսեն Բաբայանը, քրեական գործը բաղկացած են երկու հատոր նյութերից: