A
A
Նարեկ Մկրտչյանը հրավիրվել է Յուտա նահանգի Սենատի անդրանիկ նիստին (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԱՄՆ Յուտա նահանգ կատարած աշխատանքային այցի շրջանակում ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հրավիրվել է նահանգի Սենատի անդրանիկ նիստին՝ որպես պատվավոր հյուր։ Հանրապետական սենատոր Մայքլ Մքքելը Սենատի անդամներին ներկայացրել է դեսպան Մկրտչյանին։
Իր ներածական խոսքում սենատոր Մքքելը անդրադարձել է 2025 թվականի օգոստոսի 8-ի Վաշինգտոնի հռչակագրին՝ կարևորելով այն որպես տարածաշրջանային խաղաղության ամրապնդման ուղղությամբ նշանակալի քայլ։
Սենատոր Մքքելը առանձնահատուկ ընդգծել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերակատարությունը խաղաղության գործընթացում՝ ի նշանավորումն որի հիշատակել է նաև «Զայեդ»-ի մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակի շնորհումը վարչապետին։
Սենատի նախագահ Սթյուարտ Ադամսը, ողջունելով դեսպանին, նշել է Հայաստանում ժողովրդավարության զարգացման նշանակալի առաջընթացը՝ ընդգծելով, որ Միացյալ Նահանգները ողջունում է ժողովրդավարության ամրապնդումը Հայաստանում և շարունակելու է աջակցել ժողովրդավարական արժեքների տարածմանն ամբողջ աշխարհում։