Բացել լրահոսը Փակել լրահոսը
672733213_925255753468586_7137287155372796896_n
A A
Քաղաքականություն

Կարպիս Փաշոյանը հայտարարել է «Լուսավոր Հայաստանի»-ի հետ ընտրություններին մասնակցելու մասին

Կարպիս Փաշոյանը հայտարարել է, որ ժամանակավորապես դադարեցնում է լրագրողի և քաղաքական մեկնաբանի գործունեությունը՝ «Լուսավոր Հայաստան»-ի հետ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Նա բացատրել է, որ վերջին վեց ամիսների ընթացքում փորձել են համախմբել ընդդիմությունը և ստեղծել միասնական ցուցակ՝ նպատակ ունենալով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնել, բայց մաշուլ գործընկերները այլ ուղի են ընտրել։

«Վերջին վեց ամսիսների ընթացքում ամեն ինչ արել ենք ընդդիմության համախմբման և միասնական ցուցակ ստեղծելու համար՝ այս քայլերը դիտարկելով Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու միակ ու ամենաարդյունավետ միջոց։ Բայց ինչպես տեսնում եք, ոչինչ չստացվեց։ Մեր գործընկերները այլ ճանապարհ ընտրեցին, իսկ մենք որոշեցինք գնալ մեր ճանապարհով։

Իսկ ո՞րն է մեր ճանապարհը։ Մասնակցել ընտրություններին, մեր օրակարգով, մեր համեստ կեցվածքով, բայց մեծ գաղափարներով, շատ մեծ գաղափարներով։ Մենք մանր-մունր ուժերի վարչապետ դառնալու մոլեռանդ և էժանագին մրցավազքի մեջ չենք մտնելու, այլ խոսելու ենք մեր երկրի առջև ծառացած մահացու սպառնալիքների մասին՝ ցույց տալով դրանց հաղթահարման եղանակները։ Պատրաստ ենք պայքարի և ցանկացած պատասխանատվության, տրամադրված ենք մարտական և գնալու ենք մինչև վերջ»,- գրել է նա։