Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ

Սպորտ

Անթալիայում ընթացող շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունում կայացան 9-րդ տուրի հանդիպումները: 7 հայ շախմատիստներից հաղթանակներ տոնեցին միայն Լեւոն Արոնյանը եւ Տիգրան Լ.Պետրոսյանը:

Իսկ ահա Գաբրիել Սարգսյանը, Աշոտ Անաստասյանը, Արտաշես Մինասյանը, Արման Փաշիկյանը տանուլ տվեցին իրենք պարտիաները, իսկ Կարեն Ասրյանը ոչ-ոքի խաղաց:

9-րդ տուրից հետո մրցաշարաին աղյուսակը 7 միավորով շարունակում է գլխավորել Դավիթ Նավարան: Լեւոն Արոնյանը եւս 3 շախմատիստների հետ միասին 6.5-ական միավորով բաժանում է 2-րդ հորիզոնականը: Կարեն Ասրյանը 5.5 միավորով գտնվում է 17-րդ տեղում:

Մեր մյուս շախմատիստները գործնականում կորցրել են մրցանակային տեղ գրավելու հնարավորթյունները: