Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ա՜Խ, ԱՅԴ ՖԻԶԻԿԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ

Սպորտ

Հայաստան - Ֆինլանդիա հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում առաջինը ներկայացավ մեր թիմի մարզիչ Բեռնար Կազոնին: Մարզչի կարծիքով Հայաստանի հավաքականի վիճակը բարդացավ, եւ ֆինները խփեցին իրենց առաջին գնդակը, իսկ 2-րդ գոլից հետո ընդհանրապես մեր ֆուտբոլիստները հուսալքվեցին:

«Ֆինների դեմ դժվար է խաղալը, քանի որ նրանք լավ են պատրաստված ֆիզիկապես», - ասաց Կազոնին կրկնելով իր իսկ խոսքերը, որոնք ասել էր խաղի նախօրեին կայացած ասուլիսում:

Այն հարցին, թե ինչու նա խաղադաշտ դուրս բերեց նման հանդիպումների փորձ չունեցող 17-այմա Էդգար Մանուչարյանին, Կազոնին պատասխանեց հարցով. «Ինչ է, որ 17 տարեկան է ուրեմն պետք է ֆուտբոլ չխաղա՞»:

Ֆրանսիացի մասնագետը գտնում է, որ մենք կարող էինք հաղթել, պարզապես չկարողացանք օգտագործել գոլային պահերը, իսկ Ֆինլանդիան արդյունքի հասավ շնորհիվ իր բարձրակարգ հարձակվողների:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կրկին անցկացնելու է Ֆինլանդիայի հետ, այս անգամ մրցելով սկանդինավների հարկի տակ: Կազոնին այս հանդիպման մասին կմտածի միայն խոր վերլուծությունից հետ: