A
A
ԱՆԱՍՏԱՍՅԱՆԻ ԱՆՀԱՋՈՂ ՄԵԿՆԱՐԿԸ
Աջակցիր «Ա1+»-ին
Մեկնարկել է շախմատի Հայաստանի առաջնությունը, որին մասնակցում են 8 շախմատիստներ: 3-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 3-ական միավորներով գլխավորում են Կարեն Ասրյանը եւ Արտաշես Մինասյանը:
3-րդ տեղում գտնվող Գաբրիել Սարգսյանը իր ակտիվում ունի 2.5 միավոր: Տիգրան Քոթանջյանը 1.5 միավորով 4-րդ տեղում է, իսկ Արման Փաշիկյանը նրան զիջում է կես միավորով:
Անակնկալ կարելի է համարել գրոսմայստեր Աշոտ Անաստասյանի անհաջող ելույթը: Փորձառու շախմատիստը 3 տուրից հետո վաստակել է ընդամենը 0.5 միավոր եւ Արթուր Չիբուխչյանի հետ բաժանում է 6-րդ հորիզոնականը: Իսկ ահա Բենիամին Գալստյանը միավոր չի վաստակել: