Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ժավելի «հետքերը» վերացրել է

Հասարակություն
b728eab384f458c2f386ac8c47c33211

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Բասիռատ Բասմենջ Սեյեդմոռտազան, 2013թ. մայիսի 5-ին Մեղրի-Երևան միջպետական ավտոճանապարհի 76-րդ կիլոմետրում` Կապան քաղաքի մերձակայքում, թույլ էր տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում:

Վթարի հետևանքով նրա վարած ավտոմեքենան կողաշրջվել էր, իսկ ավտոցիստեռնում եղած ժավելի խտահեղուկը` թափվել ճանապարհամերձ հողատարածք և Ողջի գետը:

Մասնագետների գնահատմամբ` ճանապարհամերձ հողատարածքի, Ողջի գետի աղտոտման և ձկների ոչնչացման հետևանքով շրջակա միջավայրին պատճառված վնասի չափը կազմել է 4.235.000 ՀՀ դրամ, որը դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու արդյունքում ամբողջությամբ վերականգնվել է: