A
A
Գազի գինը. Քննարկում.ուղիղ միացում
Աջակցիր «Ա1+»-ինՄայիսի 23-ին` ժամը 12:00-ին «Մեդիա կենտրոնում» տեղի կունենա փորձագիտական քննարկում- ասուլիս` Հայաստանում գազի սակագնի հնարավոր գնաճի բարձրացման տնտեսական հետեւանքների վերաբերյալ:
Քննարկմանը մասնակցելու են ոլորտի հետ առնչություն ունեցող գերատեսչությունների եւ կառույցների ներկայացուցիչներ. ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը, «Գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, տնտեսագետ Հարություն Մեսրոպյանը:
Քննարկում- ասուլիսը համակարգելու է 168 ժամ թերթի տնտեսական թեմաներով մասնագիտակացած լրագրող Բաբկեն Թունյանը:
Դիտեք «Ա1+»-ի ուղիղ եթերում։