Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անասուն չունես, վարկ չեն տա (տեսանյութ)

Հասարակություն
b9724077f163086b1e0789b784c73165

Բանկերը Գեղարքունիքի մարզի Արտանիշհամայնքի բնակիչներին վարկ չեն տալիս:: Բանկերը վարկ տրամադրում են միայն անասուն ունեցողներին, իսկ Արտանիշի տները նրանց համար գրավիչ չեն:

«Գյուղը աշխատող է, բայց շատերը գումար չունեն, որ անասուն առնեն, իսկ տունը գրավ չեն վերցնում: Մարդիկ կանգնում են խնդրի առջև և դրա համար էլ հեռանում են երկրից»,- ասել է Արտանիշի գյուղապետի տեղակալ Ռոմելա Ղուլյանը:

Գյուղատնտեսությամբ զբաղվելը արտանիշցիների համար թանկ հաճույք է: Տեխնիկա չկա, վարձերը բարձր են, զուգահեռ` կարկուտ ու երաշտ:
Մանրամասները «Էկոլուրի» տեսանյութում.