Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաստաբանները գործադուլ կանեն

Հասարակություն
4bdd772a869629424ebb2b0e01aa5fb7

Հունիսի 11-ին եւ 12-ին փաստաբանները դատադուլ կանեն: Նրանք այդ օրը չեն մասնակցի որեւէ քննչական գործողության, չեն ներկայանա դատական նիստերին:

Փաստաբանների հիմնական դժգոհությունը կապված է Վճռաբեկ դատարանի գործողությունների հետ: Նրանց խոսքերով՝ Վճռաբեկ դատարանի գործողությունները անկանխատեսելի են, նրանք չգիտեն գործը կվերցվի վարույթ, թե՝ ոչ։

«Դատարանը շատ հաճախ առանց հիմնավորման չի վերցնում գործը վարույթ: Եթե Վճռաբեկ դատարանը լուրջ վերաբերվի գործին, ապա Եվրոպական դատարանից դատական ակտեր չենք ստանա՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության»,- նշեց փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքերով՝ այսօր դատական համակարգը հիվանդ է, իսկ բժիշկը իշխանությունն է, որը պետք է գործողություններ ձեռնարկի խնդրի լուծման համար:

Հիշեցնենք, որ անցյալ տարի փաստաբանները կրկին գործադուլ անցկացրին, սակայն, իրենց խոսքերով, ոչ միայն լուծում չստացավ,այլ շեղվեց իրական պրոբլեմից:

Փաստաբան Գեւորգ Դավթյանն էլ համոզված է, որ եթե Վճռաբեկ դատարանը իր տեղում լինի,ապա ստորադաս դատարանը սխալներ թույլ չի տա:

«Վճռաբեկ դատարանը copy paste է անում հետ բողոքի չընդունման հիմքը եւ ուղարկում մեզ։ Շատ հաճախ նույնիսկ անունները չեն փոխում եւ պատասխանի մեջ այլ անուններ են նշված լինում»,- ավելացրեց նա:
Առայժմ փաստաբանների բողոք ակցիային միացել է հիսունը, սակայն նրանք հույս ունեն, որ փաստաբանների թիվը կավելանա: Փաստաբանների մի մասը կարծում է, որ օրենքում կատարված փոփոխությունները հիմք կհանդիսանան, որ մտածելակերպը կփոխվի:
«Շատ վստահորդներ չենք կարող ասել ՝սպասեք մինչեւ այդ փոփոխությունները կյանքի կոչվեն: Տեսեք ցմահ դատապարտյալ Մանուկ Սեմերջյանը չկարողացավ սպասել մինչեւ փոփոխությունները կյանքի կոչվեն եւ մահացավ կալանավայրում»,- եզրափակեց Նարինե Ռշտունին: