Հյուսիսային պողոտան՝ եվրոպական գույներով (տեսանյութ)
Մշակութային եւ տեղեկատվական բազմաթիվ միջոցառումներով Հայաստանում նշվում է Եվրոպայի օրը:
Այսօր Հյուսիսային պողոտայում Եվրոպայի օրվան նվիրված տեղեկատվական ցուցահանդես էր բացվել։ Տաղավարներում ներկայացված են ԵՄ օժանադակությամբ իրականացվող շուրջ 70 ծրագրերի մասին տեղեկատվություն՝ կրթական, առեւտրի, տուրիզմի, մշակույթի, բնապահպանության եւ այլ ոլորտների վերաբերյալ:
Տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչներն իրենց նախագծերն են ներկայացնում անցորդներին ու ծանոթացնում Եվրոպայի հետ համագործակցության բոլոր հնարավորություններին:
«Հուսով եմ, որ բոլոր մասնակիցները, հատկապես՝ երիտասարդները, այս հնարավորությունից կօգտվեն առավել շատ գիտելիք քաղելու Եվրամիության, Եվրամիություն- Հայաստան հարաբերությունների մասին: Եւ չափազանց կարեւոր է, որ նրանք կարողանան այդ գիտելիքը օգտագործեն ապագայում»,-ասաց ցուցահանդեսին ներկա Հայաստանում՝ ԵՄ պատվիրկաության դեսպան Տրայան Հրիսթեան:
Եվրոպայի օրվան նվիրված ցուցահանդեսին ներկա էին նաեւ Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի, Հունաստանի դեսպանները:
«Եվրամիությունը շատ կարեւոր աջակից է Հայաստանի բարեփոխումներում: Այս ամենի իմաստը հետեւյալն է, որ մենք մեր երկրում ամրապնդենք կայունության եւ բարեկեցության հիմքերը»,-ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանը:
Եվրոպայի օրվա կապակցությամբ երեկոյան Հյուսիսային պողոտայում կանցկացվեն մշակութային միջոցառումներ, իսկ վաղը դրանք կշարունակվեն նաեւ Գյումրիում: