Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վերադարձրել է մեդալը՝ ի նշան հարգանքի

Հասարակություն
64e3352f8fc5fbff55c8b6e7a798a8a8

Բոստոնի տղամարդկանց մարաթոնի հաղթող, եթովպացի Լելիսա Դեսիսան մտադիր է վերադառնալ Բոստոն ու հաղթողի իր մեդալը հանձնել քաղաքապետարանին՝ ի հարգանք մարաթոնի օրն իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին։

Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ 2Օ-ն անց երիտասարդն ասել է, թե «սպորտը երբեք չպիտի մարտադաշտ դառնա»։ Նրա խոսքերով, մեդալի հետհանձնումը պիտի խորհրդանշի բռնության որեւէ գործողության նկատմամբ ազատության նկատմամբ նվիրվածության գերակայությունը։