Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պաշտպանում են Արքայազնին բնապահպաններից (տեսանյութ)

Հասարակություն
e550b2bb8f4879880ae967cf22b931fa

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում այսօր պետք է կայանա «Երևան, իմ սեր» հիմնադրամի կողմից կազմակերպված գալա-համերգը, որին մասնակցելու է նաև Ուելսի արքայազն Չարլզը:

Ըստ 168.am-ի՝ հրավիրվածները օպերայի շենք են մուտք գործում ետնամուտքից, քանի որ բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա են անցկացնում մուտքի մոտ:

Ավտոմեքենաները մտնում են Ազատության հրապարակ՝ հասնելով ընդհուպ Հով. Թումանյանի արձանին: Բնապահպան ակտիվիստների հարցին՝ արդյոք դա պատմամշակութային արժեքի ոտնահարում չէ՞, ինչպես հայտարարվում էր Րաֆֆի Հովհաննիսյանի համար վրան տեղադրելու ժամանակ, Վալերի Օսիպյանը պատասխանեց, թե դա ժամանակավոր է, և շուտով այդ մեքենաները դուրս են գալու Ազատության հրապարակից: