Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական մուլտֆիլմը ունի նոր հերոսներ

Հասարակություն
343b099d7266e9c5625b4aa717a33e88

Փերի Մերին եւ Չարչարիկը հայկական մուլտֆիլմի նոր կերպարներն են, որոնք եկել են փոխարինելու արտասահմանյան հայտնի մուլտհերոսներին՝ Շրեկին, Թոմ ու Ջերիին եւ այլն:

«Մենք ստեղծեցինք նոր կերպարներ, դիմեցինք մանկական հոգեբանների, մանկավարժների, մի շարք մշակութային գործիչների ու դերասանների: Լսեցինք նրանց բոլորի խորհուրդները եւ ստեղծեցինք մեր սեփական կերպարները երեխաներին փոխանցելու այն ինֆորմացիան, որը ցանկալի է»,-ասում է «Էքս» փրոդաքշնի տնօրեն Գեւորգ Աղամալյանը:

Մուլտֆիլմի ստեղծման գերխնդիրը, ըստ հեղինակների, բակային խաղերի նկատմամբ երեխաների հետաքրքրությունը պահելն է եւ համակարգիչներից կախումը նվազեցնելը:

«Փորձել ենք, որ կերպարները լինեն զվարճալի, երկրորդը՝ գույների վրա ենք շեշտը դրել, որպեսզի կարողանան մրցունակ լինեն դրսում արտադրված նմանատիպ նախագծերի հետ: Իսկ ամենակարեւորը՝ մեր չարաճճի կերպարը, ոչ մի նեգատիվ ինֆորմացիա երեխային չի կարող հասցնել, քանի որ նրա արածը ընդամենը մանկական չարաճճիություն է»,-ասում է Աղամալյանը:

Ի դեպ, հեղինակները դիմել են հեռուստաընկերություններին՝ այն ցուցադրելու համար։ Գրեթե բոլորը մերժել են ցուցադրել։

Դրանից հետո այն թողարկել են 1000 օրինակ սկավառակներով, եւ բաժանել մանկական հաստատություններով։