Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ակցիա նախարարության դիմաց (տեսանյութ)

Հասարակություն
8526dd3d0a54ab84865bbcb3ef31d6cc

Այս պահին Ֆինանսների նախարարության շենքի դիմաց, խաղային ապարատներ աշխատացնող մի քանի տասնյակ տնտեսվարողներ բողոքի ակցիա են անցկացնում։

Նրանց պահանջն է վերանայել օրենքի այն կետը, ըստ որի մայիսի 23-ից իրենք պետք է տարեկան 5 միլիոն դրամ հարկ վճարեն։

«Ամսի 23-ին մենք դադարեցրել ենք ապարատների աշխատանքը, քանի որ չենք կարող նման գումարներ վճարել: Հարկային տեսչությունից մեզ ասեցին, որ օրենքը, 2008 թ-ից է գործում, ըստ որի մենք պետք է 5 միլիոն վճարենք: Մենք էլ հարցրեցինք, թե ինչու չեն եկել այն ժամանակ: Մեզ ասացին, որ չեն ուզեցել խոչընդոտել մեր աշխատանքը»,- պատմեցին հավաքվածները

Ակցիայի մասնակիցներից 3-ը այս պահին ֆինանսների նախարարությունում են:

Հիշեցնենք, որ նախարարությունը երեկ պարզաբանել էր,որ իրենք հարկ չեն գանձել, քանի որ ապարատներում հիմնականում խաղալիքներն էին: Մինչդեռ խաղային ապակե արկղերում հայտնվել են նաեւ նշված դասակարգիչներին չդասվող ապրանքատեսակներ` ծխախոտ, հեռախոս եւ այլն, որոնք ընդգրկված չեն բացառությունների ցանկի մեջ, հետեւաբար օրենքով սահմանված կարգով ենթակա են լիցենզավորման: