Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Իրենք սոսկում են, որ ես կգամ» (տեսանյութ)

Հասարակություն
8df0bae1be15c08eba03dcab6fe4131b

«Ես ապրում եմ Փարիզի ու Երեւանի միջեւ». իր վերջին 20 տարիների կյանքը այսպես է բնութագրում դերասանուհի,արձակագիր Անահիտ Թոփչյանը։

Նրա համար մեծ հպարտություն է, որ իր «Մարաթոն» պատմվածքը վերջերս բեմադրվել է ֆրանսիական թատրոններից մեկում։

««Մարաթոն» պատմվածքս տպագրվել էր «Լիեզոն» բելգիական ամսագրում, կարդացին, հավանեցին և իրավունքը խնդրեցին բեմադրելու»,-ասում է նա։

«Մարաթոնը» փիլիսոփայական երկխոսություն է կյանքի մասին։ Այն ընգրկված է տիկին Թոփչյանի «Լեդի բոմժ» պատմվածքների ժողովածում;

«Մարաթոնը» կշարունակի իր հաղթական վազքը ֆրանսիական բեմերում նաև այս ամռանը։ Իսկ արդյո՞ք «Մարաթոն» կհայտնի նաեւ հայկական բեմերում;

«Ես երևի չեմ մտնում դրա մեջ»,-ասում է նա ՝ նկատի ունենալով ընտրվող պիեսները։

«Դերասանուհին թեև ժպիտով է խոսում, որ Երևանում չեն ցանկանում բեմադրել իր պատմվածքները, սակայն ձայնի մեջ դող ու կսկիծ կա, որ իր հայրենիքում ինքը տեղ չունի։
«Իրենք չեն ուզում, որ ես այստեղ լինեմ, իրենք սոսկում են այն մտքից, որ ես կգամ և իմ տեղը կգրավեմ»,-ասում է նա՝ առանց անուններ տալու։

Ի դեպ, տիկին Թոփչյանը երեբեւ չի մտածել, որ իր պատմվածքը կարող է հայտնվել ֆրանսիացի ռեժիսորների ուշադրության կենտրոնում։ Ցավով է խոստովանում, որ ներկա չի եղել ներկայացման պրեմիերիային։ Դիտել է միայն թատերաշրջանի վերջին ներկայացումները:

Դերասանուհին վերջին երկու տարիներին չի խաղում, սակայն առաջարկ է ստացել խաղալու, թե երբ և որտեղ, Անահիտ Թոփչյանը չբացեց փակագծերը։