Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կորած կինը, պարզվում է, քնած էր

Հասարակություն
923faad55fb18dc6f160436b5420d193

Հունիսի 10-ին, ժամը 01.32-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում' ՌԴ զորամասի մոտակայքում, կորել է մոտ 55 տարեկան քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական  հաշվարկ:

Մեղրի քաղաքի բնակչուհի Կիմա Սադախյանը (ծնվ. 1957 թ.) հայտնաբերվել է իրեն պատկանող այգում' քնած:

Հայտնաբերվել է դի

Հունիսի 10-ին, ժամը 00.21-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 44/3 շենքի 4-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և հյուրասենյակի բազկաթոռին հայտնաբերել են 1939 թ. ծնված Հ. Մանգասարյանի դին:

ՃՏՊ Կապան քաղաքում

Հունիսի 9-ին, ժամը 23.26-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում՝ թիվ 9 ավագ դպրոցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ 2121» մակնիշի 51 ՏՍ 534 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1963 թ. ծնված Վ. Բեգլարյան) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով ծառին՝ կողաշրջվել: Վարորդը, ստանալով առաջին բուժօգնություն, հրաժարվել է հոսպիտալացումից:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել երթևեկելի հատված, հոսանքազրկել և փակել գազի փականը: 

Այս մասին հայտնում է ԱԻՆ մամլո ծառայությունը։