Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կարկտահարություն

Հասարակություն
6c17fc24d61e74f5614e895beb79facd

Երեկ Շիրակի մարզի Ազատավան գյուղում կարկուտ է տեղացել:

Տեղացած կարկուտի հետևանքով Ազատավան, Վահրամաբերդ, Մարմաշեն, Լուսակերտ, Սարատակ, Բենյամին, Այգաբաց, Արևիկ գյուղերում վնասվել են պտղատու այգիներ և ցանքատարածքներ:

Վնասի չափերը ճշտելու նպատակով մարզպետարանում ստեղծվել է հանձնաժողով: Վերոհիշյալ գյուղերը «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից չեն վերահսկվում: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։