Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Խաչքար քանդակելը՝ գենետիկ կո՞դ (տեսանյութ)

Հասարակություն
31b7597167e54524c92cadd86461e859

Արդեն 20 տարի Արամի փողոցի անկյունում օրը սկսվում է մուրճի հարվածների ձայներով:

Հենց այս փոքրիկ անկյունում քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը իր աշակերտների հետ խաչքարեր է քանդակում:

«Խաչքար պատրաստելը հայ ժողովրդի համար ի վերուստ է տրված, որովհետեւ մեր երեխաները ատվյորկան սրում են ու քարերի վրա խաչքար են փորում, ասում են խաղում ենք: Դա վկայում է, որ Աստված ի վերուստ տվել է, դա կոդավորված է հայ ժողովրդի համար խաչքար պատրաստելը»,-ասում է քանդակագործ Վարազդատ Համբարձումյանը:

Վարպետ Վարազդատի ձեռքերով ստեղծվել է շուրջ 600 խաչքար, որոնք ներկայացված են ինչպես Հայաստանի բոլոր մարզերում, Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներում:

«Մենք բավականին վարպետներ ենք ունեցել խաչքար պատրաստող, էս ծանր օրերին գնացին արտասահմաններ եւ չզբաղվեցին խաչքար պատրաստելով։ Այնտեղ խաչքար չի պատրաստվում, էս ջուրն ա, էս օդն ա , Էս Մասիս սարն ա, էս սուրբ հողն է տրամադրում խաչքար պատրաստել»,-ասում է քանդակագործը:

Յուրաքանչյուր խաչքարի ոչնչացում մեծ ցավ է պատճառում վարպետին: Նա չի կարողանում հաշտվել Ջուղայում ադրբեջանցիների կողմից հայկական խաչքարերի ջարդի հետ եւ օգտվելով լուսանկարներից արդեն հասցրել է ստեղծել Ջուղայի խաչքարերից 20-ի կրկնօրինակը: