A
A
Սիրունյանի հայցը վարույթ է ընդունվել
Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը եւ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի ընկերը՝ Կարո Եղնուկյանը, կհանդիպեն դատարանում։ Գործը վարույթ է ընդունվել։ Օրը դեռ հայտնի չէ։ Դատական նիստը կնախագահի Սամվել Թադեւոսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 30-ին ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ալեքսանդր Սիրունյանը հայց է ներկայացրել Կարո Եղնուկյանի դեմ։
Փաստաբանը ներկայացրել է պատվի, արժանապատվության, գործարար համբավի պաշտպանության եւ հրապարակային ներողության պահանջ։
Ալեքսանդր Սիրունյանը վիրավորվել է Կարո Եղնուկյանի մայիսի 13-ին մամուլի ասուլիսի ժամանակ արված գնահատականներից՝ Վարդան Սեդրակյանի դեմ քրեական գործի վերաբերյալ։
Կարո Եղնուկյանը, սակայն չի հասկանում, թե ինչից է վիրավորվել փաստաբանը։