Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Գրանդ Չերոկի»-ն հարվածել է գազի խողովակին

Հասարակություն
e2c4aaa45aeaa9662e8f69bbb05afdfd

Հունիսի 12-ին, ժամը 01.23-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 20 տան մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Գրանդ Չերոկի» մակնիշի 32UL724 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազի խողովակին, ինչի հետևանքով տեղի է ունեցել գազի արտահոսք:

Գազի վթարային ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը: