Մանկական թրաֆիքինգի 15 դեպք
5 տարիների ընթացքում Հայաստանում գրանցվել է երեխաների թրաֆիքինգի 15 դեպք՝ սեռական եւ աշխատանքի շահագործման։
Թրաֆիկինգի առաջին դեպքը հայտնաբերվել է 2008 թ։
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փորձագետ, մարդկանց շահագործման հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի անդամ, փաստաբան Դավիթ Թումասյանը։
«Դեպք է եղել, երբ աղջիկը հղիացել է, եւ բժշկական հասրատությունից տեղեկացրել էին իրավապահ մարմիններին, որ 16 տարին չլրացած աղջիկը հղի վիճակում է, իսկ սա չափանիշ է, որ շահագործում կամ սեռական հանցագործություն է առկա եղել»,- նշեց պարոն Թումասյանը։
Արձանագրվել է մեկ դեպք, երբ երեխային թրաֆիկինգի է ենթարկել խորթ հայրը, իսկ մյուս դեպքում դպրոցի փոխտնօրենը։
Շատ դեպքերում, Դավիթ Թումասյանի խոսքերով, տան անդամները աշխատում են չխարանել երեխաներին.
«15 տուժող երեխան, 15 խեղված ճակատագիր է»,- նշեց նա։
Իսկ թրաֆիկինգի ենթարկվածները հիմնականում կամ հայր չունեն, կամ մայր։
Այս տարի բացահայտվել է թրաֆիքինգի 2 դեպք, սակայն նախաքննությունը դեռ շարունակվում է եւ առայժմ մասնագետները որեւէ բան ասել չեն կարող։
«Սակայն չի եղել մի դեպք, երբ թրաֆիքինգի գործով որեւէ արդարացման դատավճիռ կայացվի»,- եզրափակեց Դավիթ Թումասյանը։