Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կօգնի կարկուտից տուժածներին

Հասարակություն
8726f4e7db76ef60405083df16e1bc1f

Մայիսի 12-17-ը տեղի ունեցած աղետալի կարկուտը մեծ վնաս հասցրեցԱրմավիրի մարզի 46 համայնքների: ՀՀ Գյուղատնտեսության նախարարությանև Արմավիրի մարզի արտակարգ իրավիճակների հետևանքների գնահատմանհանձնաժողովի հաշվետվությունների համաձայն` ամբողջովին կամ մասնակիվնասվել են 46 համայնքների գյուղատնտեսական դաշտերը և այգիները, տուժել է 12 800 ընտանիք, իսկ վնասի մոտավոր չափը կազմել է 25.268.56 մլրդ. ՀՀդրամ կամ 60 մլն. ԱՄՆ դոլլար:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` հետևելով իր մարդասիրականառաքելությանը և ելնելով Կարմիր խաչի ու Կարմիր մահիկի հիմնարարսկզբունքներից, ակտիվ գործունեություն սկսեց աղետից տուժածհամայնքներին մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Արմավիրիմարզային մասնաճյուղի հետ միասին ստեղծված Աղետներին արձագանքմանթիմն իրականացրեց արագ գնահատում, որի արդյունքում հստակեցվեցինվնասների մոտավոր չափերը, անհրաժեշտ օգնության տեսակը և առավելխոցելի խմբերը: Այդ ընթացքում կազմակերպվեցին բազմաթիվ հանդիպումներԱրմավիրի մարզային իշխանությունների, համայնքապետերի, բնակչության,ինչպես նաև` այլ միջազգային կառույցների հետ:

Արդյունքում, ՀԿԽԸ-ն որոշում կայացրեց դիմել Կարմիր խաչի և Կարմիր մահիկիընկերությունների միջազգային ֆեդերացիայի Արտակարգ իրավիճակներինարձագանքման հիմնադրամին` կարկուտից առավել տուժած 14 գյուղականհամայնքներին, որտեղ վնասը կազմում է 100 % և բնակվում են տուժած 7131ընտանիք, մարդասիրական օգնություն տրամադրելու համար:

Հայկական Կարմիր խաչի ընկերության դիմումն ստացավ դրական արձագանք,և հատկացվեց մոտ 100 մլն. ՀՀ դրամ կամ` 224 400 շվեյցարական ֆրանկ՝ 4000մարդու սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ տրամադրելու համար:Յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը հաշվարկված է բավարարելուտուժած ընտանիքների 3 ամսվա սննդի և հիգիենիկ պարագաներիկարիքները:

ՀԿԽԸ-ի կողմից, հաշվի առնելով միջազգային չափորոշիչները, մշակվեցինբաշխման սկզբունքները, յուրաքանչյուր փաթեթի պարունակությունը ևշահառուների ընտրության սկզբունքները՝ առավել խոցելիներին աջակցելուհամար:

Մարդասիրական օգնության բաշխումը նախատեսվում է իրականացնել ս/թհուլիսի առաջին շաբաթվանից: