Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մայրաքաղաքի բուժհաստատությունները վերազինվում են

Հասարակություն
3366040ecc1348aea1d98988f41577b0

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ առաջին անգամ Երևան քաղաքի բյուջեով միջոցներ են հատկացվել քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատությունների համար նոր սարքավորումների ձեռքբերման նպատակով:

«Աջակցություն առողջապահական կազմակերպություններին բժշկական սարքավորումների ձեռքբերման համար» ծրագրի շրջանակում թվով 16բուժհաստատությունների տրամադրվել են 44 անունբուժսարքավորումներ, որոնցից 15 -ը կենսաքիմիական անալիզատորներեն, 7-ը՝ ուլտրաձայնային հետազոտման սարքեր: Բացի այդ, ձեռք է բերվել2 աուդիոմետր, կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման 3 և էլեկտրասրտագրության 17 սարք:

Սիրտ-անոթային հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման տեսանկյունից հատկապես կարևորվում է կարդիոտվիչով ուլտրաձայնային հետազոտման սարքերի տրամադրումը, քանի որ նախկինում Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում այդպիսի սարքավորում երբևէ չի եղել:

Քաղաքապետարանի կողմից նման աջակցությունը, ինչպես նշում են բուժաշխատողները, առանձնակի կարևորություն է ստանում, եթե հաշվի առնենք նաև հանգամանքը, որ տարիներ շարունակ բուժհաստատություններում ներդրումներ չեն իրականացվել, իսկսարքավորումներն էլ մաշվել են թե՛ ֆիզիկապես և թե՛ բարոյապես:


Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն