Խաղային ապարատների դաշտը՝ Հ. Աբրահամյանի որդո՞ւն (տեսանյութ)
Մի խումբ երիտասարդներ այսօր Գյումրիից հասել են Երևան՝ իրենց օրվա հացի խնդիրը լուծելու համար։
Կառավարության շենքի մոտ կրկին հավաքել էին մի քանի տասնյակ խաղային ապարատներ շահագործողներ։
Մայիսի 23-ից նրանք պահանջում են վերանայել Լիզենցիայի մասին օրենքի այն դրույթը, համաձայն որի իրենցից տարեկան պահանջում են վճարել 5 մլն դրամ՝ 20 ապարատ աշխատացնելու համար։
Արդեն մեկ ամիս է նրանք դադարեցրել են ապարատների շահագործումը. «Պահանջում ենք, որ էնպես խելքը գլխին օրենք ընդունենք, որ մենք կարողանանք աշխատենք, գործազուրկ ենք մնացել»,- «Ա1+»-ի հայտնեց Վարդան Եղիազարյանը։
«Պատկերացրեք մեկ ապարատը կպահի մեկ ընտանիք, դե պատկերացրեք՝ էդպես մոտ 100 ընտանիք։ Օրական աշխատում էին մոտ 4-5 հազար դրամ»,-ասաց Հովսեփ Հակոբյանը։
Խաղային ապարատներ շահագործողները եւս մեկ անգամ հիշեցնում են, որ իրենց ապարատները կազինոյի համարժեք չեն։
Նրանք դիմել են ֆինանսների նախարարություն, սակայն ոչ մի պատասխան չեն ստացել; Այսօր ակցիայի մասնակիցներին մոտեցավ կառավարության նամակների և դիմումների բաժնի պետ Ալեքսանդր Ղազարյանը:
«Ձեր հարցին գրավոր կպատասխանենք»,-վստահեցրեց պարոն Ղազարյանը։
Նա հիշեցրեց, որ լիցենզիայի համար 5 մլն դրամ վճարելը օրենքի պահանջն է և բոլորը պետք է օրենքով աշխատեն։ Խաղային ապարատներ աշխատացնողները նաեւ հայտնեցին, որ իրենց տեղեկությունենրով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի որդին մոտ 3 հազար ապարատ է բերել, որոնք գտնվում են Չարբախում պահեստներից մեկում և նման օրենք են կիրառում, դաշտը ԱԺ նախագահին որդուն նվիրելու համար։ Արդյո՞ք նման տեղեկատվության տիրապետում է կառավարության նամակների բաժնի պետ՝ Ալեքսանդր Ղազարյանից. «Շատ բան են ասում։
«Համենայնդեպս սխալ բան չեն ասում, որ խոսում են, ուրեմն մի բան կա»,-նշեցին խաղային ապարատներ շահագործողները։