Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աղբանոց գնալիս՝ մեքենան շրջվել է (տեսանյութ)

Հասարակություն
0a89793c7f89fc825be6c74e863a3af9

Հունիսի 17-ին ժամը 10-ի սահմաններում վթար է տեղի ունեցել Գյումրու Բուլվարային թաղամասից դեպի Մուշ 2-ի 2 տանող ճանապարհին: Շրջվել է Գյումրու քաղաքապետարանին պատկանող AM 085 LL 70 պետհամարանիշի աղբատար մեքենան:

Այն եղել է բեռնված վիճակում: Մեքենան ավտոբուսի պարկի տարածքում գտնվող աղբանոց է գնալիս եղել: Վարորդ, 50-ամյա Սամվել Վահանի Գասպարյանը եւ ուղեկցող 70-ամյա Արտակ Ռուբենի Մելքոնյանը մարմնական վնասվածքներ են ստացել:

Շտապբուժօգնության մեքենայով տուժածները ժամը 10:40-ին տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն: Արտակ Մելքոնյանը ստացել է դեմքի եւ ձեռքերի քերծվածքներ: Ստացել է ամբուլատոր բուժում: Իսկ Սամվել Գասպարյանը տեղափոխվել է վիրաբուժական բաժանմունք: Ըստ Գյումրի բժշկական կենտրոնի բժիշկ Անդրանիկ Հովհաննիսյանի, վերջինս եղել է ոչ սթափ վիճակում:  Մանրամասները «Ցայգի» տեսանյութը: