Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՑՐՏԱՀԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՄԱՐԴ Է ՄԱՀԱՑԵԼ

Սպորտ

Ըստ «Ցայգ» հեռուստաընկերության, նախորդ տարվա համեմատ այս տարի Շիրակի մարզում նվազել են վերին եւ ստորին վերջույթների կոտրվածքների դեպքերը, սակայն բարձր է գանգուղեղային վնասվածքների ցուցանիշը։

Դեկտեմբեր ամսին Գյումրու Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում արձանագրվել է այրվածքների 3, եւ ցրտահարության 1 դեպք, որն ունեցել է մահացու ելք։

Ցրտահարությունից տուժածը 80-ին մոտ մի կին է եղել, որը տնակում ապրել է միայնակ։ Տարեց կնոջը ցրտահարված եւ անգիտակից վիճակում հայտնաբերել են հարեւանները, որից հետո տեղափոխվելով հիվանդանոց` 10-15 օրից մահացել է։

Սառցակալած մայթերում եւ փողոցներում սայթաքելու պատճառով չեն նվազում գանգուղեյին վնասվածք ստացողները: Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում բուժվող 4 հիվանդներից մեկն արդեն ենթարկվել է գանգուղեղի վիրահատության։