«ՓՅՈՒՆԻԿԸ» ՋԱԽՋԱԽԻՉ ՀԱՇՎՈՎ ՀԱՂԹԵՑ ՏԱՋԻԿՆԵՐԻՆ
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայում մեկնարկել է ԱՊՀ եւ մերձբալթյան երկրների չեմպիոնների գավաթի հերթական խաղարությունը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» 4-րդ տարին անընդմեջ մասնակցում է այս մրցաշարին: Ընթացիկ խաղարկությունում մեր չեմպիոնը ընդգրկված է C խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Լատվիայի անփոփոխ չեմպիոն «Սկոնտոն» եւ Տաջիկստանը ներկայացնող «Ռեգար Թադազ» ակումբը:
1-ին տուրում «Փյունիկը» մրցեց «Ռեգար Թադազի» հետ եւ 5:1 հաշվով կարեւոր հաղթանակ տոնեց: Հանդիպման ելք «Փյունիկի» ֆուտբոլիստները գործնականում վճռեցին արդեն 1-ին կեսում: 2 անգամ աչքի ընկավ Կարեն Ալեքսանյանը: 52-րդ րոպեին տաջիկներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը: Սակայն մինչեւ խաղավարտ հայ ֆուտբոլիստները եւս 3 անգամ գրավեցին մրցակիցի դարպասը: 1-ական անգամ գոլի հեղինականեր դարձան Մամադու Դիավարան, Ալեքսանդր Պետրոսյանը եւ Ալեքսանդր Թադեւոսյանը: Մինչ այդ «Ռեգար Թադազ» 1:4 հաշվով պարտվել էր «Սկոնտոյին»:
Վաղը կկայանա «Փյունիկ» - «Սկոնտո» մրցավեճը, որից հետո էլ պարզ կդառնա թե այս խմբում, որ թիմը կգրավի 1-ին հորիզոնականը եւ կշարունակի պայքարը: Քանի որ «Փյունիկը» ավելի խոշոր հաշվով հաղթեց «Թադազին», ուստի «Սկոնտոյի» հետ խաղում Հայաստանի չեմպիոնին կբավարարի նաեւ ոչ-ոքի արդյունքը: