Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անձրևը քշել-տարել է ճանապարհը (տեսանյութ)

Մարզեր
ankyun

Կարկուտը գյուղացու բերքն է քշել-տարել, քաղաքացու էլ՝ ճանապարհները: Ալավերդու Էնգելս թաղամասի Սարի թաղի բնակիչները դժգոհում են թաղամասի՝ դեպի տներ տանող ճանապարհից, որն ըստ նրանց մինչ այդ էլ ճանապարհի նման չէր, հիմա էլ հորդառատ անձրևներից հետո անանցանելի է դարձել անգամ բեռնատարների համար։ Դեպի Սարի թաղ ձգվող այս ճանապարհը 20 տարի է, ինչ անբարեկարգ է։ Էնգելս թաղամասի բնակիչների բողոքները հասել են անգամ Սերժ Սարգսյանին։ Պատասխանը հուսադրող չէ՝ դիմեք տեղական իշխանություններին։ Իսկ տեղական իշխանություններն ինչպես միշտ նույն երգն են երգում՝ գումար չկա։ Մանրամասները՝ «Անկյուն գումարած 3» ՀԸ տեսանյութում