A
A
Փլուզում՝ Վանաձոր--Ալավերդի ճանապարհին (տեսանյութ)
Անկյուն+3 հ/ը Հունիսի 3-ի երեկոյան Վանաձոր–Ալավերդի ճանապարհի 20-րդ կիլոմետրում Զորագետ գյուղի երկու թունելների միջև ավտոճանապարհին անձրևների հետևանքով փլվածք է առաջացել: Մի քանի ժամ շարունակ ճանապարհն անանցանելի էր, փլվածքի երկու կողմերում առաջացել էին մեքենաների կուտակումներ: Մեծ բեռանատարողությամբ ու մարդատար բազմաթիվ ավտոմեքենաներ ժամեր շարունակ մնացին թունելի մեջ: ճանապարհը բացվել և երթևեկությունը վերականգնվել է կեսգիշերին մոտ: