Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

12 երկրներից Հայաստան են ժամանել լավագույն երաժիշտները (տեսանյութ)

Մշակույթ
nkar-1

Ուկրաինայի, Հունգարիայի, Հնդկաստանի, Չինաստանի եւ այլ երկրների լավագույն երաժիշտները Երեւանում են։ Հայաստանում առաջին անգամ մեկնարկում է «Երաժշտական երկխոսություն Մետաքսի ճանապարհին» փառատոնը։ Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ կներկայացնի իր ազգային տարազը, ժողովրդական նվագարանն ու ազգային երաժշտությունը։ Փառատոնը կմեկնարկի եւ կավարտվի հայկական երաժշտությամբ։ ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Լեյլոյանը կարեւորում է նման միջոցառումները՝ նշելով, որ այսպիսով ներկայացնում ենք հայկական մշակույթն ու ավանդույթները. «Մետաքսի մեծ ճանապարհը կարեւոր դերակատարում է ունեցել Փոքր Ասիայի, Կովկասի, Միջին Ասիայի եւ Չինաստանի ժողովուրդների տնտեսական եւ մշակութային կապերի զարգացման գործում»։ Միջոցառումը տեղի կունենա այսօր, ժամը 19։00-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական պետական թատրոնում։ nkar2