Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քաղաքում՝ գյուղական կենցաղով (տեսանյութ)

Մարզեր
untitled5

Սամվել Նալբանդյանը երկար տարիներ է` Ալավերդու Երկաթուղային կայարանում է աշխատում։ Աշխատանքից հետո, սակայն, նրա համար կարծես աշխատանքային նոր օր է սկսվում։ Մինչև ուշ գիշեր հողագործությամբ է զբաղվում սեփական այգում։ Քաղաքի կենցաղին սովոր ալավերդցին գյուղացիների հետ հավասար գարնանային էտ է կատարում ու նոր ծառեր տնկում։ Տնամերձ հողատարածքում էլ բանջարաբոստանային կուլտուրաներ է աճեցնում։ Մանրամասները՝ «Անկյուն+3» ՀԸ տեսանյութում